«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը

23:01   25 հուլիսի, 2021

Իտալական «Ռոման» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անցկացրեց նախապատրաստական փուլի հերթական ստուգողական հանդիպումը՝ ընդունելով հունգարական «Դեբրեցենին»։

Հռոմեական թիմն առավելության հասավ 5։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին՝ 52-րդ րոպեին գոլային փոխանցում կատարելով իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին։

«Ռոմայից» դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Աչքի ընկան նաեւ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալն ու իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

Ընկերական հանդիպում

«Ռոմա» - «Դեբրեցեն»՝ 5։2

Բորխա Մայորալ, 28, Լորենցո Պելեգրինի, 33, Նիկոլո Ձանյոլո, 52, Էդին Ջեկո, 65, 80 – Դոնատ Բարան, 4, Ռոլանդ Ուգրաի, 53



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։