18:19 25 հուլիսի, 2021Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը պարտությունով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Խմբային փուլի առաջին տուրում ամերիկացիները մրցեցին Ֆրանսիայի հավաքականի հետ, որն առավելության հասավ 83։76 հաշվով։
ԱՄՆ-ի թիմը նախորդ անգամ Օլիմպիական խաղերում պարտվել էր 2004-ին Աթենքում։
A խմբում մեկ հաղթանակ ունի նաեւ Չեխիայի հավաքականը, որը 84։78 հաշվով ուժեղ էր Իրանի թիմից։
Թիմերը բաժանված են երեք խմբի։ Առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ։ Եւս երկու ուղեգիր կնվաճեն լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված թիմեր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.