Տոկիո-2020․ Ոսկե մեդալը նվաճած ծանրորդի ռեկորդը՝ մեկ ոտքի վրա (ֆոտո)

17:08   25 հուլիսի, 2021

Աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, չինացի Ֆաբին Լին նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը ծանրամարտի տղամարդկանց 61 կգ քաշային կարգում։ Նա սահմանեց այս քաշային կարգում երկամարտի օլիմպիական ռեկորդ՝ 313 կգ։ Պոկում վարժությունում նա բարձրացրեց 141 կգ։ Հրում վարժությունում 28-ամյա ծանրորդը օլիմպիական ռեկորդի 172կգ քաշը հաջողությամբ բարձրացնելուց հետո կարողացավ նաեւ ուղիղ կանգնել մեկ ոտքի վրա։ Ֆաբին Լիին պատկանող աշխարհի ռեկորդը երկամարտում 318 կգ է։

Տոկիոյի Խաղերի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Էկո Յուլի Իրավանը՝ 302 կգ (137+165), բրոնզե մեդալակիր դարձավ ղազախ Իգոր Սոնը՝ 294 կգ (131+163)։

Չինաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի առաջատարն է՝ 5 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։