«Ռոման» մտադիր է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

14:17   25 հուլիսի, 2021

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմի կազմում տեսնել «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին, հաղորդում է Sport.es-ը։

Հռոմեական ակումբն արդեն բանակցում է «Բարսելոնայի» հետ՝ առաջարկը սկսելով 15 միլիոն եվրոյից։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը հույս ունի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 25 միլիոն եվրո։ Լանգլեն հայտարարել էր, որ ցանկանում է մնալ հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմում։

Լանգլեն «Բարսելոնայում» է 2018 թվականից։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել 1 գոլ, 1 անգամ էլ գրավել սեփական դարպասը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։