Տոկիո-2020. Լեգենդար ֆուտբոլիստուհու պատմական ցուցանիշը

00:21   25 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը 3:3 հաշվով է ավարտել Հոլանդիայի թիմի դեմ հանդիպումը: Բրազիլուհիների գոլերից մեկը խփել է ամերիկյան «Օռլանդո Պրայդի» հարձակվող Մարթան, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:

35-ամյա Մարթան տղամարդկանց ու կանանց շրջանում առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում 5 Օլիմպիական խաղերում անընդմեջ:

Դա բրազիլուհու 112-րդ գոլն էր ազգային թիմում, որտեղ նա ռեկորդակիր է այդ ցուցանիշով:

Հիշեցնենք, որ 2004-ին և 2008-ին Մարթան օլիմպիական փոխչեմպիոն է դարձել Բրազիլիայի հավաքականի կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։