21:20 24 հուլիսի, 2021Սիրիայի ներկայացուցիչ Հենդ Զազան ավարտել է ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի մրցաշարում: Որակավորման փուլում 12-ամյա մարզուհին 0:4 հաշվով պարտվել է Ավստրիան ներկայացնող 39-ամյա չինուհի Լյու Ցզյային և լքել պայքարը: Վերջին 53 տարում Հենդ Զազան Օլիմպիական խաղերի ամենակրտսեր մասնակիցն է:
«Սա հրաշալի դաս էր: Հաջորդ անգամ ավելի քրտնաջան կաշխատեմ, որպեսզի կարողանամ հաղթահարել առաջին, երկրորդ և երրորդ փուլերը»,- պատանի մարզուհու խոսքը մեջբերում է idnes.cz-ը:
Հենդ Զազան սեղանի թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Նա Սիրիայի չեմպիոնն է բոլոր տարիքային խմբերում:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի առաջին մեդալային օրը խաղարկվել էին մեդալների 11 հավաքածուներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.