1972-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը չկարողացավ մեդալ նվաճել Օլիմպիական խաղերի մեկնարկային օրը

15:03   24 հուլիսի, 2021

ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին մեդալային օրը:

USA Today-ի համաձայն՝ նման բան առաջին անգամ է տեղի ունենում 1972 թվականից հետո: Ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկային օրն ամերիկացիներին նախորդ մեդալ նվաճել չէր հաջողվել նվաճել Մյունխեն-1972-ում:

Օլիմպիական խաղերի առաջին մեդալային օրը մեդալների 11 հավաքածուներ են վիճարկվում 7 մարզաձևերում: ԱՄՆ-ի թիմը ներկայացուցիչ ուներ 5 մարզաձևերում:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում

Ֆոտո՝ Getty Images / olympics.com



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.