Տոկիո-2020. European Gymnastics-ն արձագանքել է Արթուր Դավթյանի տպավորիչ ելույթին

13:08   24 հուլիսի, 2021

Մարմնամարզության եվրոպական միությունն անդրադարձել է Արթուր Դավթյանի փայլուն ելույթին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի որակավորման փուլում:

«Պարզապես հիասքանչ է: Հիանալի է, Արթուր Դավթյան»,- նշված է European Gymnastics-ի թվիթերյան էջում հրապարակված տեսանյութի մեկնաբանությունում:

Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը 2 ցատկերի հանրագումարում հավաքել էր 14.866 միավոր: Նա ընթացիկ առաջատարն է և նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները: Առաջին ցատկի համար Արթուր Դավթյանը վաստակել էր 14.733 միավոր, իսկ երկրորդ ցատկի համար՝ 15.000: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաև նժույգ թափեր վարժության որակավորման փուլում, որտեղ գրանցել էր 9-րդ արդյունքը և չէր կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքել էր 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։