10:30 24 հուլիսի, 2021Արթուր Դավթյանը փայլուն մասնակցությամբ մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հենացատկի որակավորման փուլում Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը բարձր միավորներ վաստակեց:
Իր հիմնական մրցաձեւում երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը հավաքեց 14.866 միավոր և ընթացիկ առաջատարն է: Առաջին ցատկի վերջնամասում նա փոքր հետ քայլ արեց եւ վաստակեց 14.733 միավոր: Դավթյանը փայլուն կատարեց երկրորդ ցատկը եւ վստահ ու մաքուր ավարտեց վերջնամասը՝ առանց որեւէ քայլ կատարելու: Երկրորդ ցատկի համար հայ մարմնամարզիկը վաստակեց 15.000 միավոր:
Հենացատկի վարժության վերջնական արդյունքները հայտնի կդառնան որակավորման փուլի ավարտից հետո: Քիչ անց տեղի կունենա նժույգ թափեր վարժության որակավորման փուլը, որին ևս կմասնակցի Արթուր Դավթյանը:
Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.