18:58 23 հուլիսի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերի գլխավոր ջահը բոցավառեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական։
Տոկիոյի 32–րդ ամառային Օլիմպիական խաղերը բացված էր հայտարարել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։
Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտվեց Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց առանց հանդիսականների։
Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8–ը։
Բացման արարողությանը 206 պատվիրակությունների կազմում մասնակցեցին մոտ 6 հազար մարզիկներ եւ թիմերի ներկայացուցիչներ։ Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որակավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:
Let the Olympic Games begin!
— Olympics (@Olympics) July 23, 2021
An incredible firework display fills the sky to mark the beginning of #Tokyo2020. #OpeningCeremony #StrongerTogether pic.twitter.com/RqZGMKeNdE
It's on! pic.twitter.com/3cgHVvpyZy
— Olympics (@Olympics) July 23, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.