Տոկիոյի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Օլիմպիական ստադիոնի մոտ (ֆոտո)

15:15   23 հուլիսի, 2021

Տոկիոյի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են անցկացնում Ճապոնիայի մայրաքաղաքում մեկնարկած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Տոկիոյի Օլիմպիական ստադիոնի մոտ, որտեղ այս պահին ընթանում է բացման արարողությունը: Մի շարք հարցումներ ցույց են տվել, որ Ճապոնիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Օլիմպիական խաղերի անցկացմանը:

Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում ընթացող բացման արարողությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով անցկացվում է առանց հանդիսականների: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), իսկ տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Շքերթին կմասնակցեն 206 պատվիրակություններ:

Համաշխարհային առաջնորդներից արարողությանը ներկա է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որոկավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։