Օլիմպիական կրակը հասել է Տոկիո

13:07   23 հուլիսի, 2021

Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ օլիմպիական կրակը հասել է Ճապոնիայի մայրաքաղաք:

Օլիմպիական ջահը ձեռքին հատուկ «կաթսային» վերջինը հասել է թատրոնի դերասան Կանկուրո Նակամուրան: Դեռ հայտնի չէ, թե ով է Օլիմպիական ստադիոնում բոցավառվելու կրակը:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին և կսկսվի Երևանի ժամանակով 15:00-ին: Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ):

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականների: Տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները:  

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.