Կոնֆերենցիաների լիգա. «Արարատը» պարտվեց «Շլյոնսկին»՝ 2։4

18:52   22 հուլիսի, 2021

ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» Գյումրիի Քաղաքային ստադիոնում ընդունեց  լեհական «Շլյոնսկին» եւ պարտություն կրեց 2։4 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 20–րդ րոպեին աչքի ընկավ 29–ամյա լեհ պաշտպան Վոյցեխ Գոլան։ 49–րդ րոպեին հավասարությունը վերականգնեց երեւանյան թիմի 31–ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն։ Սակայն լեհական թիմը 50–րդ եւ 70–րդ րոպեներին կարողացավ դարձյալ գրավել ռուսաստանցի Վսեւոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը։ Աչքի ընկան 26–ամյա լեհ կիսապաշտպան Ֆաբիան Պյասեցկին ու 32–ամյա սլովակ հարձակվող Ռոբերտ Պիխը։ 84–րդ րոպեին «Արարատից» հաշիվը կրճատեց 25–ամյա հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։ Ավելացված առաջին րոպեին Պիխը ձեւակերպեց դուբլ։

Պատասխան հանդիպումը Վրոցլավում տեղի կունենա հուլիսի 29–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00–ին։

«Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում կմրցի «Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկն» ուժեղ է գտնվել էստոնական «Պայդեց» (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում «Շլյոնսկը» զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից ՈւԵՖԱ–ն չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ» (Հայաստան) – «Շլյոնսկ» (Լեհաստան)՝ 2։4

Խուան Բրավո, 49, Ռազմիկ Հակոբյան, 84 – Վոյցեխ Գոլա, 20, Ֆաբիան Պյասեցկի, 50, Ռոբերտ Պիխ, 70, 90+1

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։