Տոկիո-2020-ի բացման արարողությանը հյուրերի թիվը չի գերազանցի 1000-ը

16:44   22 հուլիսի, 2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ներկա կլինի 950 մարդ, հաղորդում է L’Équipe-ը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականների: Տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Սպասվում է, որ բացման արարողության կմասնակցեն 15 երկրների ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։