«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը հանդես եկավ մեկնարկային կազմում

00:25   22 հուլիսի, 2021

«Ռոման» նախապատրաստական փուլի առաջին արտագնա հանդիպումն անցկացրեց Տրիեստում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մրցեց իտալական երրորդ լիգան ներկայացնող «Տրիեստինայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց 19-ամյա լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեւսկին։

Հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց առաջին խաղակեսը։

Նախապատրաստական փուլի առաջին երկու հանդիպումներում «Ռոման» Տրիգորիայում 10։0 հաշվով հաղթել էր «Մոնտեկատինիին», 2։0 հաշվով՝ «Տերնանային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։