«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով

21:48   21 հուլիսի, 2021

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսում» վարձակալությամբ հանդես եկող իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով, հաղորդում է Goal.com–ը։

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի 23–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Ֆիորենտինային»։

Անցած մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 14 գոլ։

Կիեզային ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Մյունխենի «Բավարիան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։