Եվրոպայի չեմպիոնը Տոկիո մեկնելուց առաջ վարակվել է կորոնավիրուսով եւ բաց կթողնի Խաղերը

18:09   21 հուլիսի, 2021

400 մետր համալիր լողում 2021թ. Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Իլյա Բորոդինը վարակվել է կորոնավիրուսով եւ չի կարողանա մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին, հաղորդում է rsport-ը։

18–ամյա Բորոդինը Վլադիվոստոկում ընթացող մարզումային հավաքի ժամանակ դրական թեստ է հանձնել։

«Ցավոք, Իլյա Բորոդինը դրական թեստի հետեւանքով չի մասնակցի Օլիմպիական խաղերին։ Մեկնումից առաջ նրա երկրորդ թեստի պատասխանը դրական էր։ Թիմի հետ Տոկիո մեկնել նա չի կարողանա։ 

Իլյան մեր թիմի ամենակարգապահ մարզիկներից է, պահպանել է անվտանգության բոլոր կանոնները, բայց, ցավոք, դա տեղի ունեցավ։ Նա մեկուսացման մեջ է։ Հիվանդությունն անցնում է առանց ախտանիշի։

Թիմի մյուս անդամների թեստերի պատասխանները բացասական են։ Թիմը Տոկիո կմեկնի հուլիսի 22–ին»,– ասել է Ռուսաստանի լողի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Ավդիենկոն։

Իլյա Բորոդինը Տոկիոյում պետք է հանդես գար համալիր լողի 200 եւ 400 մետր մրցատարածություններում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։