50 տարի անց «Միլուոկին» դարձավ NBA-ի չեմպիոն (ֆոտո)

10:44   21 հուլիսի, 2021

«Միլուոկի Բակսը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի կոչումը: Եզրափակիչի 6-րդ խաղում «Միլուոկին» 105:98 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆինիքսի» նկատմամբ և շարքի հաշիվը դարձրեց 4:2: Եզրափակիչի մեկնարկային 2 խաղերից հետո «Ֆինիքսը» հաղթում էր 2:0 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յաննիս Ադետոկումբոն, որը հավաքել է 50 միավոր: «Ֆինիքսի» կազմում ամենաարդյունավետը 26 միավոր հավաքած Քրիս Պոլն էր:

Յաննիս Ադետոկումբոն ճանաչվել է նաև եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

«Միլուոկի Բակսը» NBA-ի չեմպիոն դարձել էր մեկ անգամ՝ 1971 թվականին:

Հիշեցնենք, որ «Միլուոկին» նախորդ անգամ NBA-ի եզրափակիչում խաղացել էր 1974-ին, իսկ «Ֆինիքսը»՝ 1993-ին:

NBA, եզրափակիչ 

«Միլուոկի» - «Ֆինիքս»՝ 105:98 (29:16, 13:31, 35:30, 28:21)

Շարքի հաշիվը՝ 4:2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։