18:18 20 հուլիսի, 2021Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 21–ամյա Հայկ Մ. Մարտիրոսյանն (2648) պայքարից դուրս թողեց Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար, 36–ամյա Շաքրիյար Մամեդյարովին (2770)։
Թայ–բրեյքում հայ գրոսմայստերը արագ խաղի երկու պարտիայում առավելության հասավ 1,5;0,5 հաշվով։ Մարտիրոսյանն առաջին պարտիայում սեւ ֆիգուրներով 91–րդ քայլում պարտության մատնեց մրցակցին, իսկ սպիտակներով ոչ ոքի արդյունքի հասավ 59–րդ քայլում։
Հիշեցնենք, որ հուլիսի 19–ին հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտվել էր 86–րդ քայլում։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ էր տարել Մամեդյարովի նկատմամբ։
2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է։
1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի խորվաթ Անտե Բրկիչը (2592)։
Հայկ Մ. Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630)։
Another upset in the making - Haik Martirosyan (2632) won the first rapid game against Shakhriyar Mamedyarov (2782) and is about to seal the deal in the second game.https://t.co/2x8IO39Olg pic.twitter.com/ez8l6e4WOg
— International Chess Federation (@FIDE_chess) July 20, 2021
And it's official - Shakhriyar Mamedyarov is out of the World Cup, eliminated by Haik Martirosyan. #FIDEWorldCup pic.twitter.com/xF0A2qmuxI
— International Chess Federation (@FIDE_chess) July 20, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.