Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Շաքրիյար Մամեդյարովը պայքարը կշարունակեն թայ–բրեյքում

21:26   19 հուլիսի, 2021

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանն (2648) ու Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովը (2770) պայքարը կշարունակեն թայ–բրեյքում։

Հայ գրոսմայստերը երկրորդ դասական պարտիայում սեւ ֆիգուրներով պարտվեց 86–րդ քայլում։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ էր տարել։

Թայ–բրեյքում գրոսմայստերը հուլիսի 20–ին կանցկացնեն արագ խաղի երկու պարտիա։ Հավասար հաշվի դեպքում, կանցկացվի եւս երկու պարտիա։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։