10:59 19 հուլիսի, 2021«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը դուրս է գրվել հիվանդանոցից Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի ժամանակ «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնի հետ բախումից հետո, hաղորդում է «Ռեդ Բուլի» մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք հաստատել, որ Մաքսը դուրս է գրվել հիվանդանոցից: Հետազոտությունը ցույց տվեց, որ նա խուսափել է լուրջ վնասվածքներից»,- ասվում է հայտարարության մեջ:
Սիլվերսթոունի ավտոարշավարանում անցկացված մրցման առաջին շրջանում Հեմիլթոնը փորձել էր շրջանցել Ֆերստապենին, սակայն բախման հետևանքով «Ռեդ Բուլի» բոլիդը դուրս էր եկել մրցուղուց և բախվել պատին։ Հեմիլթոնը կարողացել էր շարունակել մրցումը և գրավել էր առաջին տեղը, իսկ Ֆերստապենը դուրս էր մնացել պայքարից։ Հոլանդացու բոլիդը զգալիորեն վնասվել էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.