Ֆերստապենի եւ Հեմիլթոնի բոլիդների բախումը, բրիտանացին 8-րդ անգամ հաղթեց Մեծ Բրիտանիայում (ֆոտո, վիդեո)

21:02   18 հուլիսի, 2021

Սիլվերսթոունի ավտոարշավարանում անցկացված Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի առաջին շրջանում բախվել են «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի եւ «Ռեդ Բուլի» հոլանդացի ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենի բոլիդները։

Հեմիլթոնը փորձել է շրջանցել Ֆերստապենին, սակայն բախման հետեւանքով «Ռեդ Բուլի» բոլիդը դուրս է եկել մրցուղուց եւ բախվել պատին։ Հեմիլթոնը կարողացել է շարունակել մրցումը, իսկ Ֆերստապենը դուրս է մնացել պայքարից։ Նրա բոլիդը զգալիորեն վնասվել է։

Թեեւ Հեմիլթոնը 10 վայրկյանի տուգանք է ստացել, սակայն կարողացել է առաջինն ավարտել մրցումը՝ 8-րդ անգամ նվաճելով Մեծ Բրիտանիայի փուլի հաղթողի կոչումը։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.