Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին

18:39   18 հուլիսի, 2021

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/32 եզրափակիչը։ Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2648), որի մրցակիցը Ադրբեջանի հավաքականի առաջատար Շաքրիյար Մամեդյարովն է (2770)։

Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 29 քայլում։

Հուլիսի 19-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան։ Ոչ ոքի արդյունքի դեպքում, հուլիսի 20-ին տեղի կունենա արագ խաղի թայ-բրեյք։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/16 եզրափակիչում մրցում է ղազախ Դինարա Սադուակասովայի հետ։ Առաջին դասական պարտիան դեռ չի ավարտվել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։