15:02 18 հուլիսի, 2021Առաջին օլիմպիականները սկսել են ժամանել Տոկիո: Հայաստանից առաջինը օլիմպիական մայրաքաղաք է հասել հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը։
Օլիմպիական ավան մուտք գործելուց առաջ բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնում եւ տեղում սպասում պատասխաններին: Թեստերի հետազոտման կենտրոնում մեծ հերթեր են գոյանում:
Էլմիրա Կարապետյանը NEWS.am Sport-ի համար #roomtour է անցկացրել եւ ցույց տվել, թե ինչ պայմաններում են առաջիկա երեք շաբաթն ապրելու օլիմպիական ավանի բնակիչները: Հրաձիգը նաեւ ցույց է տվել օլիմպիականների հյուրանոցային համարների ստվարաթղթից պատրաստված մահճակալները:
Օլիմպիական ավանի օլիմպիական օղակների մոտ արդեն լուսանկարվելու հերթեր են գոյանում:
Օլիմպիական ավանի հյուրանոցային սենյակների պատշգամբներն արդեն պատված են ժամանած մասնակիցների երկրների դրոշներով:
Հայաստանի դրոշն արդեն Էլմիրա Կրարապետյանի պատշգամբին է, հարեւանությամբ ՀԱՕԿ-ի դրոշն է:
Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո է ժամանել դեռեւս միայն Էլմիրա Կարապետյանը: Նա Տոկիո 2020-ում հանդես կգա հուլիսի 25-ին Երեւանի ժամանակով 05:00-ից 11:30-ը:
Այս գիշեր՝ հուլիսի 19-ին 04:45-ին Երեւանից կմեկնի Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբը: Նրանց թվում օլիմպիական մայրաքաղաք կմեկնեն բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.