Տոկիո-2020․ 3 օլիմպիական վարակվել է կորոնավիրուսով, Խաղերի մեկնարկին մնաց 5 օր

12:14   18 հուլիսի, 2021

Տոկիոյի Օլիմպիական ավանում կորոնավիրուսի թեստեր հանձնած օլիմպիականներից երկուսի պատասխանը եղել է դրական, հաղորդում է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի կայքը։ Վարակվել է եւս մեկ օլիմպիական, որը չի բնակվում ավանում։ Kyodo-ն հաղորդում է, որ Օլիմպիական ավանում վարակված երկու մարզիկները նույն երկրի հավաքականից են։ Երեք վարակվածներն էլ նույն մարզաձեւն են ներկայացնում։

Նրանք կմեկուսացվեն եւ մի քանի օրը մեկ թեստ կհանձնեն։ Եթե մրցումից 6 ժամ առաջ պատասխանը լինի բացասական, կթույլատրվի օլիմպիականների մասնացկությունը մրցմանը։

Կորոնավիրուսի տարածման ահագնացման հետեւանքով Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը արտակարգ դրության ռեժիմ է։ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը առանց հանդիսականների։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.