00:32 18 հուլիսի, 2021«Ռոմայի» 22-ամյա կիսապաշտպան Ջասթին Կլույվերտը կարիերան կշարունակի ֆրանսիական «Նիցայում», հաղորդում է Sky Sport Italia-ն։
Անցած մրցաշրջանը վարձակալությամբ գերմանական «ՌԲ Լայպցիգում» անցկացրած հոլանդացի ֆուտբոլիստը «Նիցայում» եւս հանդես կգա վարձակալությամբ՝ հաջորդ ամռանը 10 միլիոն եվրոյով պարտադիր տրանսֆերի պայմանով։
«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն չէր ընդգրկել Ջասթին Կլույվերտին նախապատրաստական փուլի առաջին մարզումային հավաքի մասնակիցների կազմում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.