21:05 14 հուլիսի, 2021Չեխիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Պատրիկ Շիկի գոլը ճանաչվել է լավագույնը Եվրո-2020-ում։
Քվեարկությունն անցկացնում էր ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Խմբային փուլի խաղում Շիկը գրեթե կենտրոնից գրավել էր Շոտլանդիայի հավաքականի դարպասը, չեխերը հաղթել էին 2։0 հաշվով։
Լավագույն գոլերի տասնյակում էին եւ լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ իտալացի Լորենցո Ինսինիեի, ֆրանսիացի Պոլ Պոգբայի, խորվաթ Լուկա Մոդրիչի, բելգիացի Կեւին Դե Բրույնեի, դանիացի Միկել Դամսգորի, իսպանացի Ալվարո Մորատայի, ուկրաինացի Անդրեյ Յարմոլենկոյի, իտալացի Ֆեդերիկո Կիեզայի, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը։
View this post on Instagram
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.