ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում՝ «Ալաշկերտի» մրցակիցը

23:29   13 հուլիսի, 2021

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի «Շերիֆի» հետ, որը պայքարից դուրս թողեց ալբանական «Տեուային»։

Տիրասպորլում հուլիսի 13-ին տեղի ունեցած պատասխան խաղում «Շերիֆն» առավելության հասավ նվազագույն հաշվով։ Մեկ շաբաթ առաջ Ալբանիայում «Շերիֆը» հաղթել էր 4։0 հաշվով։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Ուելսում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտել է ոչ ոքի՝ 2։2։ Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 14-ին եւ կմեկնարկի 19։00-ին։ Հավասար հաշվի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ։ ՈւԵՖԱ-ն այս մրցաշրջանից չեղարկել է արտագնա խաղում խփած գոլի առավելությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։