Եվրո–2020–ի խորհրդանշական հավաքականը

21:13   12 հուլիսի, 2021

Հեղինակավոր WhoScored վիճակագրական կայքը հրապարել է Եվրո–2020–ում ամենաբարձր միջին գնահատական ստացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Առավելագույն գնահատական (7,9) ստացած ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 5 գոլով եւ 1 գոլային փոխանցումով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա)։

Պաշտպաններ. Լյուկ Շոու (Անգլիա), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա), Հարի Մագուայր (Անգլիա), Վլադիմիր Ցոուֆալ (Չեխիա)։

Կիսապաշտպաններ. Էմիլ Ֆորսբերգ (Շվեդիա), Մարկո Վերատի (Իտալիա), Պոլ Պոգբա (Ֆրանսիա), Տոմա Մենիե (Բելգիա)։

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Պատրիկ Շիկ (Չեխիա)։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Իտալիան հաղթել է անգլիացիներին (1:1, 11մ՝ 3:2)։ Հետխաղային 11 մետրանոցների ժամանակ իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հետ մղեց Մարկուս Ռեշֆորդի եւ Ջեյդոն Սանչոյի հարվածները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.