Դոնարումայի լավագույն սեյվերը Եվրո–2020–ում

18:15   12 հուլիսի, 2021

ՈւԵՖԱ–ն ներկայացրել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի լավագույն սեյվերը Եվրո–2020–ում։ 22–ամյա խաղացողը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Եվրո–2020–ում Դոնարուման մասնակցել է 7 հանդիպման, բաց թողել 4 գոլ։ Խմբային փուլում Իտալիայի հավաքականը ոչ մի գոլ բաց չէր թողել։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Իտալիան հաղթել է անգլիացիներին (1:1, 11մ՝ 3:2)։ Հետխաղային 11 մետրանոցների ժամանակ Դոնարուման հետ մղեց Մարկուս Ռեշֆորդի եւ Ջեյդոն Սանչոյի հարվածները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։