Ռոնալդուն գերազանցեց Պլատինիի ռեկորդը

14:11   12 հուլիսի, 2021

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» 36–ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց ֆրանսիացի Միշել Պլատինիի ռեկորդը՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների ամենաավագ լավագույն ռմբարկու։

Միշել Պլատինին 1984թ. Եվրոպայի առաջնությունում 9 գոլով լավագույն ռմբարկու է դարձել 29 տարեկան եւ 1 ամսականում։

Եվրո-2020-ում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց 4 խաղի (360 րոպե), խփեց 5 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։ 36-ամյա ֆուտբոլիստը 5 գոլից 3-ը խփեց 11 մետրանոցից։

5 գոլ խփեց նաեւ Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը, որը մասնակցեց 5 հանդիպման (404 րոպե)։ Մրցաշարի կանոններով «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ավելի շատ գոլային փոխանցում է կատարել։ Շիկն այս մրցաշարում գոլային փոխանցում չունեցավ։

5-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցած Ռոնալդուն 14 գոլով ռեկորդակիրն է։

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվել էր բելգիացիներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.