02:28 12 հուլիսի, 2021Եվրո-2020-ի լավագույն ռմբարկու դարձավ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 4 խաղում (360 րոպե) խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ 36-ամյա ֆուտբոլիստը 5 գոլից 3-ը խփել է 11 մետրանոցից։
5 գոլ է խփել նաեւ Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը, որը մասնակցել է 5 հանդիպման (404 րոպե)։ Մրցաշարի կանոններով «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ավելի շատ գոլային փոխանցում է կատարել։ Շիկն այս մրցաշարում ոչ մի անգամ գոլային փոխանցում չի կատարել։
5-րդ անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցած Ռոնալդուն 14 գոլով ռեկորդակիրն է։
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվել էր բելգիացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.