Օլիմպիական VLOG. Սիմոն Մարտիրոսյան

11:08   11 հուլիսի, 2021

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ, 109 կգ քաշային կարգ

Ծնվել է 1997 թվականի փետրվարի 17-ին Հայկաշեն գյուղում։

Անձնական մարզիչ է Աշոտ Փիլոսյանը։

Սիմոն Մարտիրոսյանը  2012 թ. երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013թ. Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների չեմպիոն, 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ ռեկորդակիր։

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն,  աշխարհի ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն:

2019 թվականին ընդգրկվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակում: 

Ամուսնացած չէ։

Մեկ տարվա որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին:

Սիմոն Մարտիրոսյանը Տոկիո-2020-ում մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 14:50-17:00-ին:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.