«Սաբուրթալոյի» կիսապաշտպանը միացել է «Արարատ-Արմենիային»

12:36   9 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել քենիացի կիսապաշտպան Ալվին Տերայի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանյան ակումբին միանալուց առաջ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել վրացական «Սաբուրթալոյի» կազմում։

Վրաստանի նախորդ առաջնությունում Ալվին Տերան մասնակցել է 18 հանդիպման, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.