Ուիմբլդոն. Եզրափակիչում կխաղան Էշլի Բարթին ու Կարոլինա Պլիշկովան

21:05   8 հուլիսի, 2021

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչում հանդես կգան ավստրալացի Էշլի Բարթին ու չեխ Կարոլինա Պլիշկովան։

Կիսաեզրափակիչում Պլիշկովան 5:7, 6:4, 6:4 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ, 56 րոպե։

Առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին մրցեց գերմանացի Անժելիկ Կերբերի հետ եւ առավելության հասավ 6։3, 7։6 (7։3) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ, 27 րոպե։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 35 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։