Անգլիացի երկրպագուները 11 մետրանոցի ժամանակ լազերային լույսով փորձել են խանգարել Շմեյխելին (ֆոտո)

11:58   8 հուլիսի, 2021

Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի խաղում անգլիացի երկրպագուները Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելին փորձել են խանգարել Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոցի ժամանակ: Ֆանատները լազերային լույս են գցել «Լեսթերի» դարպասապահի դեմքին:

Չնայած դրան՝ Շմեյխելը հետ էր մղել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողի հարվածը, սակայն Քեյնը երկրորդ փորձից գրավել էր դարպասը և հաղթանակ պարգևել անգլիացիներին:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.