21:09 7 հուլիսի, 2021Ձերբակալվել է պորտուգալական «Բենֆիկայի» նախագահ Լուիս Ֆելիպե Վիեյրան, որին կասկածում են խարդախության, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ, հաղորդում է ESPN–ը։
Այս հետաքննությունը ծագել է Պորտուգալիայում հարկային խարդախություններով եւ փողերի լվացմամբ զբաղված եւ 2011–ին բացահայտված շվեյցարական կազմակերպված հանցավոր խմբավորման գործի հետ կապված։
Լուիս Ֆելիպե Վիեյրան նաեւ կասկածվում է «Բենֆիկայի» բաժնետոմսերի 25 տոկոսը օտարերկրացի գործարարի վաճառելիս վստահության չարաշահման մեջ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.