«Ուեմբլիի» ստյուարդը Բոնուչիին շփոթել է երկրպագուի հետ

14:47   7 հուլիսի, 2021

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումից հետո:

Հաղթանակից հետո Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մոտեցել է տրիբունային և երկրպագուների հետ տոնել հաղթանակը: Դրանից հետո նա ցանկացել է վերադառնալ խաղադաշտ, սակայն ստադիոնի անվտանգության աշխատակիցներից մեկը կարծել է, թե Բոնուչին երկրպագու է և փորձել է կանգնեցնել նրան:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում իտալացիները հաղթել էին հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Իտալիայի հավաքականի՝ 2018 թվականից սկսված անպարտելի շարքը հասավ 33 հանդիպման: Այդ ցուցանիշով ռեկորդակիր են Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները, որոնք չեն պարտվել 35 խաղ անընդմեջ: Բրազիլացիները ռեկորդային շարքը գրանցել են 1993-1996թթ., իսկ իսպանացիները՝ 2007-2009թթ.:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.