Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» սկսում է պայքարը

10:14   7 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» հուլիսի 7-ին կսկսի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Մրցակիցն է Ուելսը ներկայացնող «Կոնաս Կի Նոմադսը», որի հետ առաջին հանդիպումը երևանյան ակումբը կանցկացնի հյուրընկալվելիս: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

1946 թվականին հիմնադրված «Կոնաս Կի Նոմադս» ակումբը նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Ուելսի չեմպիոն:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.90 գործակցով: Բրիտանական թիմի հաղթանակը ստացել է 3.95 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.40:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլում «Կոնաս Կի Նոմադսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Շերիֆ» (Մոլդովա) - «Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Կոնաս Կի Նոմադս» (Ուելս) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 22:00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Վասիլիս Դիմիտրիու (Կիպրոս)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։