21:43 6 հուլիսի, 2021Իտալիայի չեմպիոն «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովի հետ, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 35–ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ալեքսանդր Կոլարովը 2020թ. սեպտեմբերին է «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր», որի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30–ը։
Իտալիայի անցած առաջնությունում Ալեքսանդր Կոլարովը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.