Տոկիո–2020. Գերմանիան օլիմպիական կազմը ներկայացրել է անիմեով

21:21   5 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի օլիմպիական հավաքականը ներկայացրել է կազմը, որը կմասնակցի Տոկիոյի Խաղերին։

Շնորհանդեսն անցկացվել է ճապոնական անիմեի ոճում։

Դարպասապահներ. Ֆլորիան Մյուլեր («Շտուտգարտ»), Լուկա Պլոգման («Վերդեր»), Սվենդ Բրոդերսեն (առանց ակումբի)։

Պաշտպաններ. Բենջամիս Հենրիկս («Լայպցիգ»), Յոշա Ֆագնոման («Համբուրգ»), Ամոս Պայպեր («Արմինիա»), Ֆելիքս Ուդուոկհայ «(Աուգսբուրգ»), Ջորդան Տորունարիգա («Հերտա»), Դավիդ Ռաում («Հոֆենհայմ»)։

Կիսապաշտպաններ. Մաքսիմիլիան Առնոլդ («Վոլֆսբուրգ»), Արնե Մայեր («Հերտա»), Անտոն Սթակ («Գրոյթեր-Ֆյուր»), Նիկլաս Դորշչ («Գենտ», Բելգիա), Մարկո Ռիխտեր («Աուգսբուրգ»), Իսմայել Յակոբս («Քյոլն»), Էդուարդ Լեւեն («Բոխում»)։

Հարձակվողներ. Մաքս Կրուզե («Ունիոն»), Սեդրիկ Տոյհերտ («Ունիոն»), Նադիեմ Ամիրի («Բայեր»)։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մեկ տարով հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23–ից օգոստոսի 8–ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.