Եվրո-2020. Իտալիա - Իսպանիա հանդիպման մրցավարները

20:11   4 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի հանդիպումը կսպասարկի Գերմանիան ներկայացնող մրցավարական բրիգադ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆելիքս Բրիխը, որին եզրերում կօգնեն Մարկ Բորշը և Շտեֆան Լուպը: Պահեստային մրցավարն է ռուս Սերգեյ Կարասևը:

Իտալիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Եզրափակիչի մյուս ուզեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.