Եվրո-2020. Լեոնարդո Սպինացոլան ծանր վնասվածք է ստացել

12:05   3 հուլիսի, 2021

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ծանր վնասվածք է ստացել բելգիացիների դեմ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի խաղում (2:1)։

Sky Sport Italia-ի համաձայն՝ իտալական «Ռոմայի» 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջիլի պատռվածք: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 4 ամիս:

Բելգիայի հավաքականի դեմ խաղում Սպինացոլան 79-րդ րոպեին խաղադաշտը լքել էր պատգարակով: Դաշտից հեռանալիս նա չէր կարողացել զսպել արցունքները:

Եվրո-2020-ում Լեոնարդո Սպինացոլան 2 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք կիսաեզրափակիչում իտալացիները կմցեն Իսպանիայի հավաքականի հետ, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է շվեյցարացիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։