10:25 3 հուլիսի, 202111 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 3-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրվա 2 հանդիպումները:
Խաղային օրը կմեկնարկի Չեխիայի և Դանիայի հավաքականների հանդիպումով: Այնուհետև Անգլիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կմրցի ուկրաինացիների հետ:
Այս 2 զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն իրար հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:
Եվրո-2020, քառորդ եզրափակիչ
Չեխիա – Դանիա՝ 20։00 (Երևանի ժամանակ)
Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)
Կիսաեզրափակիչ
Հուլիսի 6
Իտալիա – Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)
Հուլիսի 7
Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.