00:55 3 հուլիսի, 2021Իտալիան դուրս եկավ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ։ Մյունխենում տեղի ունեցած խաղում իտալացիները մրցեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի հետ եւ առավելության հասան 2։1 հաշվով։
14-րդ րոպեին Իտալիան մոտ էր հաջողությանը, սակայն VAR-ը ցույց տվեց, որ գոլի դրվագում «Յուվենտուսի» 34-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչին եղել է խաղից դուրս վիճակում։
Իտալացիները հաշիվը բացեցին 31-րդ րոպեին։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Նիկոլո Բարելան գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի առավելությունը 44-րդ րոպեին կրկնապատկեց «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեն։
Lorenzo Insigne. Sublime #EURO2020 pic.twitter.com/ZWRTZ2OcUQ
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 2, 2021
Առաջին խաղակեսի վերջին րոպեին սեփական տուգանային հրապարակում մրցակցին հրեց «Նապոլիի» 27-ամյա պաշտպան Ջիովանի Դի Լորենցոն։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց բելգիացիների հարձակվող, «Ինտերի» 28-ամյա խաղացող Ռոմելու Լուկակուն։
Lukaku gives Donnarumma the eyes...
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 2, 2021
He's now scored 21 goals in 2021 #EURO2020 pic.twitter.com/2QqYjgBOmd
Կիսաեզրափակիչում Իտալիան հուլիսի 6–ին Լոնդոնում կմրցի Իսպանիայի հետ, որը պայքարից դուրս է թողել շվեյցարացիներին։
Եվրո-2020, քառորդ եզրափակի
Բելգիա - Իտալիա՝ 1։2 (տեսանյութ), (Մյունխեն)
Ռոմելու Լուկակու, 45+2, 11մ - Նիկոլո Բարելա, 31, Լորենցո Ինսինիե, 44
GOAL! Belgium 0-1 Italy (Barella 31')#EURO2020 | #ITA pic.twitter.com/gUxCdzyASs
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 2, 2021
GOAL! Belgium 1-2 Italy (Lukaku 45+2 pen)#EURO2020 pic.twitter.com/losESZadqw
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 2, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.