Եվրո–2020. Շվեյցարիան ու Իսպանիան պայքարը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ (ֆոտո)

21:51   2 հուլիսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը: Առաջինը պայքարի մեջ են մտել Շվեյցարիայի եւ Իսպանիայի հավաքականները։

Սանկտ Պետերբուրգում ընթացող հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

8–րդ րոպեին շվեյցարացիների դարպասին հարվածեց «Բարսելոնայի» 32–ամյա պաշտպան Ժորդի Ալբան։ Գնդակն անդրադարձով հայտնվեց ցանցում շվեյցարացիների 24–ամյա կիսապաշտպան, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացող Դենիս Զաքարիայից։ Եվրո–2020–ում գրանցվեց արդեն 10–րդ ինքնագոլը։

68–րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականը վերականգնեց հավասարությունը անգլիական «Լիվերպուլի» 29–ամյա կիսապաշտպան, թիմի ավագ Շերդան Շաքիրիի գոլի շնորհիվ։

77–րդ րոպեին հեռացվեց շվեյցարացիների կիսապաշտպան, իտալական «Ատալանտայի» 29–ամյա խաղացող Ռեմո Ֆրոյլերը, որը սահանկման փորձի ժամանակ հարվածեց իսպանացիների հարձակվող, իսպանական «Վիլյառեալի» 29–ամյա խաղացող Ժերար Մորենոյի ոտքին։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Կիսաեզրափակիչում Շվեյցարիա– Իսպանիա զույգի հաղթողը հուլիսի 6–ին Լոնդոնում կմրցի Բելգիա – Իտալիա դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ, հիմնական ժամանակ

Շվեյցարիա – Իսպանիա՝ 1։1 (Սանկտ Պետերբուրգ)

Շերդան Շաքիրի, 68 – Դենիս Զաքարիա, 8, ինքնագոլ

Բելգիա – Իտալիա՝ 23։00 (Մյունխեն)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.