Լեւոն Արոնյանը թայ–բրեյքում հաղթեց Մագնուս Կարլսենին եւ դուրս եկավ եզրափակիչ

20:16   2 հուլիսի, 2021

Լեւոն Արոնյանը (2781)  դուրս եկավ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին (2847):

Կիսաեզրափակիչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթեց 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով եւ պայքարը տեղափոխեց թայ–բրեյք։ Առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։

Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ երկու պարտիայում էլ՝ 2։0։

Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը, որը թայ–բրեյքում պարտության մատնեց չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3–4–ին։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.