NBA. 1993-ից հետո առաջին անգամ «Ֆինիքսը» դուրս եկավ եզրափակիչ

10:44   1 հուլիսի, 2021

«Ֆինիքսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչի 6-րդ խաղում «Ֆինիքսը» հյուրընկալվելիս 130:103 հաշով վստահ հաղթանակ է տարել «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչված Քրիս Պոլը հյուրերի կազմում հավաքել է 41 միավոր:

1993-ից հետո «Ֆինիքսն» առաջին անգամ կխաղա NBA-ի եզրափակիչում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են «Միլուոկին» ու «Ատլանտան», որոնց միջև չորրորդ խաղից հետո շարքի հաշիվը 2:2: է:

NBA, կիսաեզրափակիչ, 6-րդ հանդիպում

«Կլիպերս» - «Ֆինիքս»՝ 103:130 (29:33, 28:33, 26:31, 20:33)

Շարքի հաշիվը՝ 2:4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։