«Փյունիկը» 3 հանդիպում կանցկացնի Դիլիջանում

21:47   30 հունիսի, 2021

«Փյունիկն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում:

Առաջին հավաքի շրջանակում երեւանյան թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Լեռնային Արցախի» հետ՝ հուլիսի 7-ին: Եվս 2 ընկերական հանդիպում «Փյունիկը» կանցկացնի դիլիջանյան երկրորդ հավաքի ընթացքում՝ ԲԿՄԱ-ի և «Սևանի» հետ՝ հուլիսի 14-ին և 17-ին համապատասխանաբար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկը» արտասահմանյան հավաքի վերաբերյալ կտեղեկացնի լրացուցիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։