«Լեսթեր Սիթին» գնել է Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկուին

20:08   30 հունիսի, 2021

«Լեսթեր Սիթին» գնել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Պաթսոն Դակային, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

22–ամյա զամբիացի ֆուտբոլիստի հետ «Լեսթեր Սիթին» կնքել է հինգ տարվա պայմանագիրը։ Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել։ Անգլիական մամուլը գրել է, որ տրանսֆերի գինը կազմել է 30 միլիոն եվրո։

Ավստրիայի անցած առաջնությունում Պաթսոն Դական 28 խաղում խփել է 27 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.